Մեր նորությունները

Ծրագրի նպատակն է՝ փոխել Հայաստանի գյուղական հասարակության մենթալիտետը (աշխարհայացքը)՝ նրանց գիտակցության մեջ ներդնելով օրենքի գերակայության, առողջ ապրելակերպի և առողջության պահպանման անհրաժեշտությունը:
«ֆոր Հյումանիթի» Բարեգործական Հիմնադրամը, Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի և «Մեփլ Լիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկայի աջակցությամբ մեկնարկում է ծրագիր, որն ուղղված է Հայաստանի գյուղական համայնքներում կանանց իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության, նրանց կարողությունների և ինքնավստահության բարձրացմանը, առողջության պահպանմանը:

Ծրագրի նպատակն է՝ փոխել Հայաստանի գյուղական հասարակության մենթալիտետը (աշխարհայացքը)՝ նրանց գիտակցության մեջ ներդնելով օրենքի գերակայության, առողջ ապրելակերպի և առողջության պահպանման անհրաժեշտությունը:

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերի գյուղական համայնքներում, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը և կենսամակարդակը քաղաքների համեմատ ցածր է:

Գյուղական համայնքների կանայք հաճախ առնչվում են սեռական առողջության հետ կապված լուրջ խնդիրների հետ, որոնք նրանց կյանքում թողնում են նաև հոգեբանական հետևանքներ: Արտագնա աշխատանքի մեկնած շատ տղամարդիկ, հետ վերադառնալով տուն, հաճախ իրենց կանանց են փոխանցում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ: Վերջինների չբուժման պատճառով կանանց մոտ առաջ են գալիս վերարտադրողական համակարգի խնդիրներ, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ նրանց մայրանալուն:

Գյուղական համայնքներում կանանց հասարակական գործունեությունը սահմանափակված է, իսկ ավանդական մտածելակրպով առաջնորդվող տղամարդը համարվում է ընտանիքում, շրջապատում իշխող անդամ և կամք թելադրող: Տղամարդու նման վերաբերմունքը կանանց մոտ առաջացնում է անինքնավստահություն, և շատ հաճախ կանայք ուղղակիորեն ենթարկվում են տղամարդու կամքին: Գյուղական համայնքների ավանդական ընտանիքներում հատկապես տղամարդը ցանկանում է ունենալ տղա երեխա, ինչի արդյունքում կանայք ստիպված դիմում են սեռով պայմանավորված հղիության ընդհատման:

Այս ծրագրի խնդիրներից է բացահայտել պոտենցիալ շահառուների և նրանց հետ անցկացնել դասախոսություններ, թրեյինգներ և քննարկումներ հետևյալ թեմաներով:

  • Կանանց արժանապատվության պաշտպանման իրավունք
  • Սեռական և վերարտադրողական առողջության պահպանման իրավունք
  • Անվճար բուժօգնության իրավունք
  • Մարդու (կանանց և երեխաների) իրավունքներ՝ երաշխավորված ՀՀ Սահամանադրությամբ և Օրենքներով
  • Սեռական ճանապարhով փոխանցվող և չբուժված հիվանդություններ, դրանց ախտանիշները և բարդությունները, անվտանգ սեռական հարաբերություններ
  • Սեռով պայմանավորված հղիության հարկադիր ընդհատումներ: Շեշտը դրվելու է առողջության բացասական և հոգեբանական հետևանքների վրա, որոնք ի հայտ են գալիս հղիության արհեստական և ստիպողական ընդհատումների արդյունքում:
  • Դասընթացների անցկացման արդյունքում կանայք կկարողանան ինքնուրույն որոշումներ ընդունել իրենց սեռական կյանքի, վերարտադրողական առողջոթյան և աբորտների վերաբերյալ՝ խուսափելով տղամարդու ազդեցությունից:
Շնորհիվ արդյունավետ և բազմակողմանի մոտեցումների՝ ծրագիրը կհանգեցնի երկարաժամկետ փոփոխությոնների՝ կենտրոնանալով կանանց գիտելիքների, կանանց սեռական և վերարտադրողական իրավունքի բարելավման, թիրախային համայնքների անդամների միջև առողջ ապրելակերպի և առողջ վարքագծի անհրաժեշտության պահանջի ձևավորման վրա: Ծրագրի գաղափարի կայուն զարգացման արդյունքում գյուղական համայնքի կանայք կձգտեն իրավունքների հավասարության և ազատության:

Ծրագիրը նաև կաջակցի թիրախային կլինիկաների բժշկական անձնակազմի որակավորման բարձրացմանը: Գյուղերի ամբուլատորիանների և «Մեփլ Լիֆս» բժշկական կլինիկայի միջև կստեղծվի առցանց հաղորդակցություն, որի արդյունքում կանայք հնարավորոթյուն կունենան ստանալու իրենց առողջական, հոգեկան և իրավաբանական խնդիրներին վերաբերող աջակցություն և խորհրդատվություն:

Ծրագրով նախատեսվում է վերը նշված խնդիրները լուսաբանել ռադիոյի, հեռուստատեսության և սոցիալական մեդիայի միջոցով:

Այս ծրագրի միտքն է լինել ճիշտ, ազատ և պատասխանատու ամեն հարցում: Գաղափարները միայն դրական են: Եվ մենք մեր գործողություններով ցույց կտանք, որ, իրոք, մի ծաղկով կգա՛գարուն:

Վերջին Գրառումները

Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ Բժշկական խորհրդատվություն և աջակցություն ստանալու բջջային հավելվածի ստեղծման և գործարկման ծառայության գնման բաց մրցույթի

«Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամը «Մեծ Մարտահրավերներ Կանադա» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում անվտանգ աբորտների հասանելիության բարձրացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Բժշկական խորհրդատվություն և աջակցություն ստանալու բջջային հավելվածի ստեղծման և գործարկման ծառայության գնման բաց մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են...

Տեսնել ավելին ․․․
«Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամը, «Մեփլ Լիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկայի և Կանադայի Տեղական Նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ իրականացրեցին բժշկական և հոգեբանական աջակցության ծրագիր Հայաստանի գյուղական համայնքների բնակիչների համար: Ամփոփիչ հաղորդում Հայաստանի Հանրային Ռադիոյի "ես առողջ եմ" հաղորման եթերում: Տեսնել ավելին ․․․
Կանադայի Տեղական Նախաձեռնությունների հիմնադրամի հովանավորությամբ «Ֆոր հյումանիթի» բարեգործական հիմնադրամի և «Մեփլ Լիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկայի կողմից իրականացվող բարեգործական ծրագրի ընթացիկ արդյունքների լուսաբանում Victoria health news-ի հաղորդման շրջանակներում: Տեսնել ավելին ․․․
«Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամը և «Մեփլ Լիֆս» հայ-կանադական կլինիկան Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի(CFLI)աջակցությամբ իրականցնում են առցանց խորհրդատվությունների ծրագիր: Ծրագրի առաջին փուլում հատուկ բժշկական հավելվածի միջոցով իրականացվեցին առցանց անվճար բժշկական և հոգեբանական խորհրդատվություններ Հայաստանի չորս գյուղական համայնքներում (Լուսառատ, Շահումյան, Նորաշեն, Գայ) ՔՈՎԻԴ19-ի ճգնաժամային փուլում, երբ երկրում հայտարարված էր արտակարգ դրություն: Տեսնել ավելին ․․․
«Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամը և «Մեփլ Լիֆս» հայ-կանադական կլինիկան Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ հունիս ամսից իրականացնում են առցանց անվճար բժշկական և հոգեբանական աջակցության ծրագիր Արմավիրի մարզի Գայ, Արարատի մարզի Շահումյան, Լուսառատ և Նորաշեն գյուղերում: Տեսնել ավելին ․․․
2017թ.-ի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրային Ռադիոյի «ես առողջ եմ» հաղորդման հյուրերն էին «Մեփլ Լիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկայի բժիշկ-ուռոլոգ Վարդգես Ավագյանը և սրտաբան Պանկաջ Սինխը: Տեսնել ավելին ․․․
Ամբողջ աշխարհում և Հայաստանում արագ տարածվում է ՔՈՎԻԴ-19-ը վարակը: Նոր կորոնավիրուսը շնչառական հիվանդություն է, և վարակված մարդկանց մոտ ախտանիշները կարող է արտահայտվել մեղմ կամ չափավոր: Սակայն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ (սրտանոթային, շաքարային դիաբետ, թոքային և այլն),ունեն հաշմանդամություն կամ 60 և ավելի տարեկան են, հիվանդությունը կարող է ավելի ծանր դրսևորվել:
Կոնորավիրուսի հիմնական ախտանշաններն են՝
• ջերմություն, հոգնածություն, չոր հազ:
Այլ ախտանշաններն են՝
• դժվարացած շնչառություն, ցավեր, կոկորդի ցավ,համի և հոտի զգացողության փոփոխություն, շատ քչերի մոտ նկատվում է փորլուծություն, սրտխառնոց և քթից հոսք: Տեսնել ավելին ․․․
«Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամը, Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի և «Մեփլ Լիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկայի բարձր հովանավորությամբ մեկնարկում է մի ծրագիր, որի շրջանակներում հոգեբանական և բժշկական աջակցություն կցուցաբերվի Հայաստանի գյուղական համայնքների բնակիչներին կորոնավիրուսի տարածման ճգնաժամային և հետճգնաժամային ժամանակահատվածներում: Տեսնել ավելին ․․․
2020թ.-ի մարտի 11-ին,Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդման հյուրն էր բժիշկ-ուռոլոգ Վարդգես Ավագյանը: Հաղորդման շրջանակներում քննարկվեցին հետևյան թեմաները. Որո՞նք են կանանց մոտ միզուղիների ինֆեկցիաները: Ինչպե՞ս են այս տիպի ինֆեկցիաներն ախտորոշվում և բուժվում։ Տեսնել ավելին ․․․
2020 թ.-ի փետրվարի 23-ին, Կենտրոն հեռուստատեսության «Դոկտոր Դավիթ» հաղորդմանը հյուրընկալվել էր «Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վարդգես Ավագյանը: Տեսնել ավելին ․․․
2020 թ.-ի փետրվարի 14-ին Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդման հյուրն էր բժիշկ-ուռոլոգ Վարդգոս Ավագյանը:
Հաղորդման շրջանակներում քննարվեցի սեռավարակները տղամարդկանց մոտ, դրանց հետևանքները և ազդեցությունը հակառակ սեռի առողջության վրա: Տեսնել ավելին ․․․
2020թ.-ի հունվարի 29-ին Հայաստանի Հանրային Ռադիոյի ես առողջ եմ հաղորդման հյուրն էր Արարատի մարզի Լուսառատ գյուղի բուժ.ամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ Էլմիրա Մարտիրոսյանը: Տեսնել ավելին ․․․
Այս ծրագրի շրջանակներում , 2019թ.-ի նոյեմբերի ամսվա ընթացքում Արարատի մարզի Շահումյան, Լուսառատ և Նորաշեն գյուղերում և Արմավիրի մարզի Գայ գյուղում անցկացվեցին դասախոսությունններ, այնուհետև քննարկումներ տվյալ գյուղերի կանանց հետ: Տեսնել ավելին ․․․
2019թ.ի դեկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրային Ռադիո-ի ես առողջեմ հաղորդման հյուրն էին Ֆոր Հյումանիթի բարեգործական հիմնադրամի իրավաբան՝ Suzanna Sarkhoshyan-ը և հոգեբան՝ @Екатерина Айвазян-Ронова-ն: Հանդիպման շրջանակներում մեր մասնագետները զրուցեցին հատկապես գյուղական համայնքներում բնակող կանանց վերարտադրողական առողջության հոգեբանական և իրավաբանական ասպեկտներին վերաբերող հարցերի մասին: Տեսնել ավելին ․․․
2019թ. Նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրային Ռադիո-ի #եսառողջեմ հաղորդման հյուրն էր Ֆոր Հյումանիթի բարեգործական հիմնադրամի և Maple Leafs Armenian-Canadian Medical Clinic-ի բժիշկ-գինեկոլոգ Լուսինե Հովսեփյանը: Տեսնել ավելին ․․․
Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրային Ռադիոյում «Ես առողջ եմ» հաղորդմանը հյուրընկալվել էր Ֆոր Հյումանիթի բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վարդգես Ավագյանը: Տեսնել ավելին ․․․
«ֆոր Հյումանիթի» Բարեգործական Հիմնադրամը, Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի և «Մեփլ Լիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկայի աջակցությամբ մեկնարկում է ծրագիր, որն ուղղված է Հայաստանի գյուղական համայնքներում կանանց իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության, նրանց կարողությունների և ինքնավստահության բարձրացմանը, առողջության պահպանմանը: Տեսնել ավելին ․․․