Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ Բժշկական խորհրդատվություն և աջակցություն ստանալու բջջային հավելվածի ստեղծման և գործարկման ծառայության գնման բաց մրցույթի
«Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամը «Մեծ Մարտահրավերներ Կանադա» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում անվտանգ աբորտների հասանելիության բարձրացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Բժշկական խորհրդատվություն և աջակցություն ստանալու բջջային հավելվածի ստեղծման և գործարկման ծառայության գնման բաց մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
Պահանջներ մասնակցին
- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
- Ունենա աշխատանքային առնվազան 2 /երկու/ տարվա փորձառություն:
- Բջջային հավելվածը պետք է ստեղծել և գործարկել ներկայացված տեխնիկական պարամետրերին համապատասխան։
- Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, կամ ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Մրցույթի ծածկագիրն է՝ 01 / 21 ԲՀ
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի:
Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամի գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:«Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամը պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Հայտերն ընդունվում են մինչև 2021թ-ի փետրվարի 23-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 16-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտերի բացումը կկայանա 2021թ-ի փետրվարի 25-ին՝ ժամը 16-ին, «Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 65 07 17 հեռախոսահամարով, կամ գրել՝ forhumanityfoundation2019@gmail.com, mapleleafsclinic@gmail.com էլ. Փոստին:
Հայտի ձևաթուղթը, Բջջային հավելվածի տեխնիկական առաջադրանքը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։
Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ Բժշկական խորհրդատվություն և աջակցություն ստանալու բջջային հավելվածի ստեղծման և գործարկման ծառայության գնման բաց մրցույթի
«Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամը «Մեծ Մարտահրավերներ Կանադա» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում անվտանգ աբորտների հասանելիության բարձրացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Բժշկական խորհրդատվություն և աջակցություն ստանալու բջջային հավելվածի ստեղծման և գործարկման ծառայության գնման բաց մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են...
Տեսնել ավելին ․․․





Կոնորավիրուսի հիմնական ախտանշաններն են՝
• ջերմություն, հոգնածություն, չոր հազ:
Այլ ախտանշաններն են՝
• դժվարացած շնչառություն, ցավեր, կոկորդի ցավ,համի և հոտի զգացողության փոփոխություն, շատ քչերի մոտ նկատվում է փորլուծություն, սրտխառնոց և քթից հոսք: Տեսնել ավելին ․․․




Հաղորդման շրջանակներում քննարվեցի սեռավարակները տղամարդկանց մոտ, դրանց հետևանքները և ազդեցությունը հակառակ սեռի առողջության վրա: Տեսնել ավելին ․․․





