«ՖՈՐ ՀՅՈՒՄԱՆԻԹԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հաղթահարիր դժվարությունները հանուն պայծառ ապագայի

Մեր մասին
«ՖՈՐ ՀՅՈՒՄԱՆԻԹԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ–ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը ծավալում է մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, սոցիալական, և այլ հանրօգուտ գործունեություն: «ՖՈՐ ՀՅՈՒՄԱՆԻԹԻ»-ն հիմնադրվել է 21.05.2019թ. և գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քաղաքացիական օրենսգրքի, հիմնադրամի կանոնադրության համաձայն: Հիմնադրամի ռեգիստրացիոն համարն է ՝ 222.160.107.7104

Հիմնադրամի հիմնական նպատակներն են՝

Մարդասիրական գործունեություն ի նպաստ հասարակության։
Աջակցել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրների լուծմանը և դրան ուղղված պետական, միջազգային և այլ ծրագրերին ու միջոցառումներին։
Իրականացնել տարաբնույթ ծրագրեր՝ երիտասարդ սերնդի գիտակրթական մակարդակի բարձրացման, տարբեր ոլորտներում ժամանակակից և միջազգային հաջող փորձի ներդրման ուղղություններով:
Աջակցել և նյութապես օգնել աշակերտներին, ուսանողներին, երիտասարդ լավագույն մարզիկներին, ինչպես նաև գիտության և կրթության, արվեստի և մշակույթի բնագավառի այլ շնորհալի երիտասարդներին ուսուցման, որակավորման բարձրացման, փորձի փոխանակման հարցում:
Օգնել հաշմանդամներին, ծերերին, պատերազմի վետերաններին, զոհված ազատամարտիկների հարազատներին, բազմանդամ ընտանիքներին, ինչպես նաև սոցիալապես խոցելի և աջակցության կարիք ունեցող այլ խավերի ներկայացուցիչներին:
Օգնել գիտական, գյուղատնտեսական, առողջապահական և բնապահպանական ոլորտի կազմակերպություններին, որոնք ծրագրեր են մշակում և իրականացնում ի օգուտ բնակչության, գիտության զարգացման, առողջության, բնության պահպանման, գյուղատնտեսության զարգացմանը:
Հիմնադրամի բուն նպատակներից է նաև աջակցել ընտանեկան, սեռական բռնության ենթարկված կանանց և երեխաներին, աջակցել նրանց իրավունքների պաշտպանմանը։ Նպաստել սեռական առողջության պահպանմանը ուղղված խնդիրների հայտնաբերմանը և լուծմանը: