Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ Բժշկական խորհրդատվություն և աջակցություն ստանալու բջջային հավելվածի ստեղծման և գործարկման ծառայության գնման բաց մրցույթի
«Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամը «Մեծ Մարտահրավերներ Կանադա» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում անվտանգ աբորտների հասանելիության բարձրացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Բժշկական խորհրդատվություն և աջակցություն ստանալու բջջային հավելվածի ստեղծման և գործարկման ծառայության գնման բաց մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
Պահանջներ մասնակցին
- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
- Ունենա աշխատանքային առնվազան 2 /երկու/ տարվա փորձառություն:
- Բջջային հավելվածը պետք է ստեղծել և գործարկել ներկայացված տեխնիկական պարամետրերին համապատասխան։
- Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, կամ ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Մրցույթի ծածկագիրն է՝ 01 / 21 ԲՀ
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի:
Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամի գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:«Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամը պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Հայտերն ընդունվում են մինչև 2021թ-ի փետրվարի 23-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 16-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտերի բացումը կկայանա 2021թ-ի փետրվարի 25-ին՝ ժամը 16-ին, «Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք.Երևան, Արմենակյան 129):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 65 07 17 հեռախոսահամարով, կամ գրել՝ forhumanityfoundation2019@gmail.com, mapleleafsclinic@gmail.com էլ. Փոստին:
Հայտի ձևաթուղթը, Բջջային հավելվածի տեխնիկական առաջադրանքը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։
Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ Բժշկական խորհրդատվություն և աջակցություն ստանալու բջջային հավելվածի ստեղծման և գործարկման ծառայության գնման բաց մրցույթի
«Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամը «Մեծ Մարտահրավերներ Կանադա» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում անվտանգ աբորտների հասանելիության բարձրացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Բժշկական խորհրդատվություն և աջակցություն ստանալու բջջային հավելվածի ստեղծման և գործարկման ծառայության գնման բաց մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են... See more...




The goal of the project is to support the rural community members by free medical and psychological consultations, which are organized via a special mobile application. See more...

The program provides free online medical and psychological consultations for the people of rural areas of Armenia. See more...

Common symptoms include:
• Fever, tiredness, dry cough.
Other symptoms include:
• shortness of breath, aches and pains sore throat, change of smell and taste, and very few people will report diarrhea, nausea or a runny nose. See more...





She is the director and family doctor in Lusarat village. The radio broadcast was about forced-abortions and their consequences. See more...




